«Ստեղծագործ TV» 44րդ թողարկում

«Ստեղծագործ TV»ն շարունակում է իր գործունեությունը: Թողարկումը վարում է Հարավային դպրոցի 2-4 տարեկանների խմբի սան՝ Էլեն Մկրտչյանը։ 
Նա ձեռքի տակ եղած իրերով պատրաստում է հետաքրքիր խաղ.

«Շարժում և իրավունք» վարպետության դաս

Նախագծի հղումը

Վարպետաց պարապմունքներ «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Ցոլակ Մլքե Գալստյանից:

Վարպետության դասը երեխայի իրավունքների մասին է: Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։

Նպատակը՝ աշխատանք սովորողների հետ՝ կիրառելով նոր մեթոդներ և գործիքներ և զարգացնելով իրենց իրավունքներն ու հետաքրքրություննները ներկայացնելու ու լսելի դառնալու ունակությունը: Վարպետության դասի ընթացքում շեշտը դրվում է ռիթմի, երաժշտականության և պատկերների վրա, որոնք հանգեցնում են անհատական արտահայտչականությանը և շարժման ստեղծմանը:

Ուսումնական առաջին շրջան սեպտեմբեր-դեկտեմբեր.Նախագծեր

Ընտրությամբ թատրոնի գործունեություն. Ծրագիր 2021-2022

Թատրոնը որպես ընտրությամբ գործունեություն Կրթահամալիրի կրտսեր և Միջին դպրոցներում:

2020-2021 թթ. ուսումնական տարվա շրջանակներում ընտրությամբ թատրոնի գործունեության դասաժամերը նախատեսված է շաբաթական 4 ժամ յուրաքանչյուր դպրոցում: Ուսումնական նախագծերը կազմվում են ըստ Կրթահամալիրի սահմանված օրացույցով: Ծրագիրն իր մեջ նեռառում է ծեսեր, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, համագործակցային աշխատանքներ, սովորող-սովորեցնող նախագծեր:

Յուրաքանչյուր ուսումնական շրջան ունի համապատասխան հրապարակված նախագծեր, ըստ որի սկսում ենք աշխատանքները: Սկզբնական շրջանում ծանոթանում ենք բեմադրվող նյութին, կարդում, վերլուծում, ստեղծում ենք կերպարներ, կերպարին համապատասխան շարժուձև, ձայն: Որից հետո փորձում բեմադրել:

Կրթահամալիրում ընտրությամբ թատրոնի դասավանդման առաջնային նպատակներից է զարգացնել սովորողների երևակայությունը, լեզվամտածողությունը, ազատ և անկաշկանդ խոսքի հմտությունները, գեղարվեստական ճաշակը, բեմի վրա անկաշկանդ շարժվելու և խաղալու կարողությունները, կարդացածը վերարտադրելու, պատկերացցնելու և բեմադրելու կարողությունները:

Սովորողների հետ աշխատում ենք նաև համապատասխան գիտելիքներ և փորձ ձեռք բերել հետևյալ ուղղություններում

  • ստվերային թատրոն
  • տիկնիկագործություն
  • աուդիոհեքիաթների ստեղծում
  • երաժշտական թատրոն
  • տիկնիկային թատրոն
  • և այլ

Դասաժամերի ընթացքում կազմակերպվելու են ուսումնական ճամփորդություններ տարբեր թատրոններ, ներկայացումների դիտում, ֆիլմդիտումներ, քննարկումներ:

Հարավային դպրոց

  1. Հասմիկ Մելքոնյան 5.1
  2. Մարինե Կարապետյան 5.1
  3. Կառոլինա Եսայան 5.1
  4. Լառա Մամիկոնյան 5.1
  5. Ռաֆայել Մարտիրոսյան 5.1
  6. Դայանա Ֆոտովատյան 5.2
  7. Նարե Պետրոսյան 4.2
  8. Ստելլա Այդինյան 4.2
  9. Նարե Սուքիասյան 5.1
  10. Ալիսա Մկրտչյան 4.2
  11. Մոնիկա Սարգսյան 4.2
  12. Ռոբերտ Հակոբյան 4.2

Արևմտյան դպրոց

  1. Էսթեր Մնացականյան 5.2
  2. Ռոզի Հովհաննիսյան 4.1
  3. Արամ Տոնոյան 4.1
  4. Նարե Սարգսյան 4.1
  5. Գայանե Հարությունյան 4.3
  6. Նատալի Մնացականյան 4.3
  7. Եվա Հայրապետյան 4.3
  8. Ալլա Շարոյանց 4.3
  9. Եվա Հարությունյան 4.3
  10. Մարի Հարությունյան 4.3
  11. Մհեր Մնացականյան 4.1

Հյուսիսային դպրոց

  1. Նռանե Մուրադյան 5.1
  2. Արփի Խալաթյան 5.1
  3. Եվա Պապյան 5.1
  4. Մարի Սարգսյան 5.2
  5. Սիլվի Մանգասարյան 4.1
  6. Գայանե Աթանեսյան 4.1
  7. Մարիա Հարությունովա 4.1
  8. Վարդան Հակոբյան 4.1
  9. Նարե Գասպարյան 4.1
  10. Արթուր Բարսեղյան 4.1
  11. Ենոք Թովմասյան
  12. Արթուր Բարսեղյան
  13. Էլլա Գրիգորյան

Արևելյան դպրոց

  1. Նանե Հայրումյան 5.1
  2. Գոհար Ալեքսանյան 5.2
  3. Եվա Տիգրանյան 5.2
  4. Նատալի Հարությունյան 5.3
  5. Լուսիզա Գրորգյան 5.3
  6. Անգելինա Գևորգյան 4.1
  7. Ժասմին Պետրոսյան 4.1
  8. Մերի Իսկանդարյան 4.1
  9. Սոնա Գալստյա 4.2
  10. Աննա Դանիելյան 4.2
  11. Սամանտա Մարտիրոսյան 4.3

Միջին դպրոց

  1. Տաթև Մամիկոնյան 7.6
  2. Մարի Համբարչյան 7.6
  3. Աստղիկ Ալեքսանյան 7.6
  4. Անի Քարամյան 7.6
  5. Սամվել Հակոբյան 7.2
  6. Ժասմին Օհանյան 7.2
  7. Հասմիկ Կիրակոսյան 7.2
  8. Դայանա Կարապետյան 8.2
  9. Ինեսսա Ղևոնդյան

Ընտրությամբ թատրոնի գործունեություն․ 2021-2022 ուսումնական տարվա նախագծեր-ամփոփումներ

Ուսումնական առաջին շրջան Սեպտեմբեր-դեկտեմբեր

Ուսումնական երկրորդ շրջան Հունվարի 8-հունվարի 30-ը

Ուսումնական երրորդ շրջանի մեկնարկ Փետրվար-մայիս

Ուսումնական Չորորդ շրջանի մեկնարկ Մայիսի 24-հունիսի 4

Բանգլադեշյան հունիսյան պլեներ՝ հունիսի 14-26ը. Նախագիծ «Հազարան հավք»

Բանգլադեշյան պլեներ՝ Նախագիծ «Հազարան հավք»