«Խոզուկ Պեպպա» Մառախուղ

Լրամշակվող. 22.12.2021

Նախագծային աշխատանք

Դերերը կրկնօրինակեցին Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի  սովորողներ`Տաթև ՄամիկոնյանըՄարի Համբարչյանը և Աստղիկ Ալեքսանյանը

«Ստեղծագործ TV» 48րդ թողարկում

«Ստեղծագործ TV»ն շարունակում է իր գործունեությունը: Թողարկումը վարում է Հարավային դպրոցի 2-4 տարեկանների խմբի սան՝ Էլեն Մկրտչյանը։ 
Նա ձեռքի տակ եղած իրերով պատրաստում է հետաքրքիր խաղ.

Հրավեր. «Ամենատարբեր առավոտներ» խորագրով Էտյուդների ցուցադրություն

Վայր ՝ Արևելյան դպրոց, վերնատուն

Օրը՝ 01.12.2021

Ժամը ՝ 10:00ին

Հանդիսատես՝ Արևելքի ընտրությամբ խմբեր

Արևելյան դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խումբը հրավիրում է դիտելու հետաքրքիր երաժշտական էտյուդների շարքը:
«Ամենատարբեր առավոտներ»՝ այսպես ենք կոչել էտյուդների շարքը, քանի որ գործողությունները կատարվում են վաղ առավոտյան, ու պատմում ամենատարբեր արկածների ու խոչընդոտների մասին: Էտյուդները սովորողների վառ երևակայության արդյունքն են, յուրաքանչյուր սովորող ինքն է հորինել իր էտյուդի սցենարը:

«Սեբաստացու օրեր» Թատերական էտյուդների ֆլեշմոբ ներկայացում

Մասնակիցներ՝ Կրթահամալիրի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբեր

Ժամանակահատվածը՝ Նոյեմբերի 1-30ը

Նպատակը՝

  • զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • դերասանական հմտությունների ձեռքբերում
  • երաժշտությունը լսելու, վերլուծելու կարողությունների զարգացում
  • երաժշտության ներքո ինչ որ գործողություն պատկերացնելու , բեմադրելու կարողությունների զարգացում
  • մարմնի ճկունության զարգացում
  • երևակայության զարգացում

Ընթացքը՝ սովորողներն ունկնդրում են տարբեր երաժշտություններ, փորձում են երևակայության միջոցով պատկերացնել երաժշտությանը համապատասխան շարժումներ, գործողություններ: Այդ ամենը համախմբելով և բեմադրելով ստանում ենք փոքրիկ էտյուդ-ներկայացում: