Այցելություն Ուսումնական Ագարակ. Օր 4րդ

Այսօր Հարավային դպրոցի ճամբարականների հետ միասին քայլքով այցելեցինք Ուսումնական Ագարակ։ Ճամբարականները շատ մեծ ոգևորությամբ ուսումնասիրում էին կենդանիներին։ Տեսան փոքրիկ իշուկին, ձիավարեցին ու կերակրեցին կենդանիներին։

Այցելություն ուսումնական ագարակ

Մասնակիցներ — Հարավային դպրոցի տարատարիք ճամբարականներ

Վայրը — Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսումնական ագարակ՝ հասցե Ա:Բաբաջանյան 38/1

Օրը — 21.07

Ժամանակահատվածը — 10:00-13:00

Նպատակը՝ ճանաչողական այց, որի ժամանակ ճամբարականները կծանոթանան ագարակի կենդանիներին,կձիավարեն, կխնամեն, կկերարակրեն, կուսումնասիրեն շրջակա միջավայրը: Նախագծի նպատակն է՝ Նպաստել հոգատար վերաբերմունքի ձևավորմանը կենդանիների նկատմամբ, Իրականացնել ձիերի խնամք:

Անհրաժեշտ իրեր`

  • ուսապարկ, անհատական ջրաման
  • չոր և խոնավ անձեռեցիկ
  • աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • արևապաշտպան գլխարկ

Լողափնյա ճամբար. հուլիսի 18-22ը

Ամառային այս ճամբարը նպատակ ունի համախմբելու նրանց, ովքեր որ ցանկանում են ստեղծական տնօրինել իրենց արձակուրդային ազատ ժամանակը՝ հարստացնել ու ամրապնդել երևակայության, ստեղծականության փորձը, ընկերների հետ լինել,  ձեռք բերել նոր ընկերներ, ճամփորդել:

Մասնակիցներ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, երևանցի, Երևանում հյուր, մարզերից դիմող սովորողներ։

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Գործունեությունը՝ կերպարվեստ, երգ, պար, ռիթմիկա, թատրոն, կինոդիտում, ընթերցանություն, լող, հեծանվավարություն, ազգային խաղեր, շախմատ, ուրախ մաթեմատիկա, խոհանոցային գործունեություն, այցելություն մշակութային վայրեր, ճամփորդություն:

Հասցեն՝ ՀՀ, ք. Երևան, Ծով.Իսակովի 52/6

Ջոկատավար՝ Էլիզաբեթ Ադիկյան

Էլ. հասցե՝ elizabet-adikyan@mskh.am

Հեռախոս՝ 099772554

Ճամբարականների համար պարտադիր է ամեն օր լողազգեստ, սրբիչ, լողաթափ և ջրային գլխարկ ունենալը:

Ճամբարը հնգօրյա է` գործում է երկուշաբթիից ուրբաթ։

Հուլիսյան ճամբարի նախագծի բովանդակություն՝

Հուլիսի 18՝ երկուշաբթի

9։00-9։30 Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք
9:30-10:30 Միջավայրի խնամք
10։30-11։00 Հանգստի ժամ
11։00-11։30 Նախաճաշ
11:30-12:30 լողափնյա խաղեր
12:30-14։00 Լող
14:00-14:30 Ճաշ
14:30-15:30 Զարգացնող խաղեր
15:30-16:00 Ընթերցանություն
16:00-16։30 Ճամբարականների ճանապարհում դպրոցից

Հուլիսի 19՝ երեքշաբթի

9։00-9։30 Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք
9:30-11:00 Մարզական առավոտ
11։00-11։30 Նախաճաշ
11:30-13:00 Լող
13:00-14։00 Այլընտրանքային նկարչություն
14:00-14:30 Ճաշ
14:30-15:30 Ֆիլմդիտում
15:30-16:00 Միջավայրի խնամք
16:00-16։30 Ճամբարականների ճանապարհում դպրոցից

Հուլիսի 20՝ չորեքշաբթի

9։00-9։30 Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք
9:30-11:00 Սեղանի խաղեր
11։00-11։30 Նախաճաշ
11:30-13:00 Լող
13:00-14։30 Լողափնյա խաղեր
14:00-14:30 Ճաշ
14:30- 15:00 Խոհանոցաին գործունեություն, պատրաստում ենք պոպկորն
15:00-16:00 Պոպկորնով ֆիլմդիտում
16:00-16։30 Ճամբարականների ճանապարհում դպրոցից

Հուլիսի 21՝ հինգշաբթի

9։00-9։30 Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք
9:30-10:00 Սեղանի խաղեր
10։00-13։00 Քայլարշավ դեպի ուսումնական ագարակ
13։00-14։00 Լող
14:00-14:30 Ճաշ
14:30-15:30 Տեխնոլոգիակսն աշխատանք
15:30-16:00 Զարգացնող խաղեր
16:00-16։30 Ճամբարականների ճանապարհում դպրոցից

Հուլիսի 22՝ ուրբաթ

9։00-9։30 Ճամբարականների ընդունում, հաշվառում, ընդհանուր պարապմունք
9:30-11:00 Միջավայրի խնամք
11։00-11։30 Նախաճաշ
11։30-13։30 Սեղանի խաղեր
13:30։14:30 Լող
14:00-14:30 Ճաշ
14:30-15։30 Լողափնյա խաղեր
15։30-16։00 Մուլտֆիլմի դիտում
16:00-16։30 Ճամբարականների ճանապարհում դպրոցից

Այցելություն ուսումնական ագարակ

Նախագիծ

Այսօր Հարավային դպրոցի ճամբարականների հետ այցելեցինք ուսումնական ագարակ: Ընկեր Դավիթի օգնությամբ կազմակերպեցինք ձիավարություն։ Ճամբարականները մեծ ոգևորությամբ ձիավարեցին, որից հետո շրջեցինք ագարակի տարածքով:
Օրվա մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.

Լողափային բաց ճամբար. Օր 3րդ

Օրը սկսեցինք պարտիզապուրակային աշխատանքներով, մաքրեցինք բակը, ջրեցինք ու խնամեցինք ծաղիկներն ու բույսերը: Նախակրթարանի հետ միասին կատարեցինք խաղողածես, ֆեյսբուքյան ուղիղ եթերը կարող եք դիտել՝ այստեղ:
Օրվա մանրամասները կարող եք դիտել տեսանյութում.

Լողափային բաց ճամբար. Օր 2րդ

Հարավային դպրոցում շարունակվում է լողափային բաց ճամբարը: Այսօր միջավայրի բարելավման աշխատանքերին միացան նաև ճամբարականները, միասին մաքրեցինք նկուղային հարկը, տեսակավորեցինք պիտանի և ոչ պիտանի իրերը:

Օրը շարունակեցինք լողափում, ճամբարականները մի լա՜վ լողացին, ջրային խաղեր խաղացին, մրցեցին:

Օրվա ավարտին միասին պատրաստեցինք էկոլոգիապես մաքուր պլատիլիններ: Օրվա մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝