Ծաղկատունկ, ծառատունկ Հարավային դպրոցում

Այսօր Հարավային դպրոցի 1.2 դասարանի ծնողների և սովորողների հետ միասին իրականացրեցինք ծառատունկ, ծաղկատունկ: Ընթացքին կարող եք ծանոթանալ ստորև նեկայացված տեսանյութում՝

Նկարազարդում են ընտրությամբ խմբերը

Հարավային դպրոցի թատրոնի ընտրությամբ խումբն առավոտը սկսեց համագործակցային աշխատանքով։ Ընտրությամբ դիզայնի խմբի սովորողների հետ նկարազարդեցին բակի պատերը․

Ճամբարային անցուդարձ Օր 1-ին

Ըստ օրակարգի այսօր ճամբարականները լողացին Հարավի տաք լողափում, նախաճաշեցին։ «Այլ կերպիկ» խաղացինք, որից հետո միասին կատարեցինք բակային աշխատանքներ։ Ավազե հրապարակի մեծ մասը մաքրեցինք խոտերից։ Ստեղծագործական ժամին ճամբարականները նկարեցին քարերի վրա, ճաշեցին, և վերջում ժամանակ հատկացրեցին նաև ընթերցանությանը․․․
Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում՝

Խաղողի վազերի հերթական խնամքը

Նախագիծ- նախաձեռնություն

Այսօր հերթական անգամ կատարեցի խաղողի վազերի խնամք։ Մաքրել եմ վազերի արտաքին չորացած շերտը, փաթաթվող խոտերը, և շրջակա աղբը։ Հողը փխրեցրել և ջրել եմ։
Մանրամասն կարող եք դիտել տեսանյութում՝

Բուժում և մշակում ենք Հարավային դպրոցի խաղողի վազերը

Նախագիծ- նախաձեռնություն

Այսօր Հարավային դպրոցի խաղողի վազերի բուժման 3-րդ փուլն էր։ Ես և Սուսաննան բուժումն իրականացրեցինք խողողի և գինու ուսումնական կենտրոնի ղեկավար Արտակ Ռշտունու հետ։
1-ին բուժումը սնկերի և միկրոբների դեմ է եղել, 2-րդ բուժումը օիդիում և միլդիու հիվանդությունների և պտղակեր մանրէների դեմ, և այսօր 3-րդ բուժումը նույնպես օիդիում և միլդիու հիվանդությունների դեմ է։

Միլդիու կամ կեղծ ալրացող— Վարակվում են բույսի բոլոր կանաչ օրգանները: Տերևների վրա սկզբում նկատվում են դեղնավուն կլոր բծեր, խոնավ եղանակին տերևի հակառակ երեսին առաջանում է սպիտակ ալրանման փառ, հետագայում բիծը դառնում է կարմրագորշավուն, մի տեսակ այրվածի նման: Ծաղկափթթությունը, ինչպես նաև պտուղները, վաղ վարակի դեպքում գորշանում, չորանում են: Հանրապետությունում մշակվող բոլոր սորտերն են վարակվում միլդիույով: Արարատյան դաշտավայրում և նախալեռնային գոտում ուժեղ վարակ է նկատվում խոնավ տարիներին: Համեմատաբար դիմացկուն են խաղողի սև սորտերը:

Օիդիում կամ իսկական ալրացող— Տրածված է այգեգործական բոլոր գոտիներում, հանդես է գալիս ամեն տարի: Հիվանդության առաջին նշանները հանդես են գալիս մայիսի կեսերից: Տերևների վրա առաջանում են կլոր փայլուն բծեր` սպիտակ ալրանման փառով: Վաղ, տաք գարնանը առանձին շվեր վարակվում են մինչև ծաղկելը, հետո վարակը փոխանցվում է պտուղներին, տերևներին: Վաղ վարակի դեպքում դադարում է աճելուց, չորանում է և ընկնում: Ուշ վարակի դեպքում պտուղները պատվում են սպիտակա-մոխրագույն փառով, պատռվում են` բացվելով մինչև կորիզը: Հատկապես ուժեղ են վարակվում ուշահաս սորտերը:

Հերթապահություն Հարավում 24․06

Այսօր ես և Սուսաննա Հայրապետյանը հերթապահեցինք Հարավում։ Ջերմաչափեցինք բոլոր այցելուներին, խնամեցինք և ջրեցինք ծաղիկները։ Լողավազանի տարածքը մաքրեցինք աղբից և ջրեցինք։ Մաքրեցինք նաև նախակրթարանի ներքին բակի խոտերը։

Միշտ գրկաբաց Հարավ

Այս ընթացքում մեր սիրելի Հարավի հետ կապերը չխզելու, քիչ կարոտելու և դրանցով հանդերձ միշտ օգտակար և արդյունավետ լինելու համար, բարեկարգ և գեղեցիկ տեսնելու համար մեր Հարավը անընհատ այցելում ենք դպրոց։ Մանրամասները Մարիամ Միրզոյանի բլոգում։

Հերթապահություն կանաչապատ Հարավում

Երկարացված օրվա կազմակերպիչ Մարիամ Միրզոյանի հետ միասին մաքրեցինք Հարավային դպրոցի լողավազանների համար նախատեսված ներքին բակը խոտերից, ջրեցինք ծաղիկները և ծառերը։ Աշխատանքներին միացավ նաև Շուշան Ալեքսանյանը։ Արդույնքը և ընթացքը կարող եք տեսնել տեսաֆիլմում՝