Ուսումնական չորրորդ շրջան. Թատրոնը որպես ստեղծագործելու հարթակ:

Մասնակիցներ ՝ Միջին դպրոցի թատրոնի ընտրությամբ խմբի սովորողներ

Ժամանակահատվածը՝ Մայիսի 30- հունիսի 10ը

Նպատակը՝ Զարգացնել սովորողների ստեղծագործական հմտությունները

Ընթացքը՝ սովորողները երկու- երեք հոգանոց խմբերով փորձելու են գրել սցենար, որը կունենա հետաքրքիր սկիզբ, զարգացում և տրամաբանական ավարտ: Սցենարները խմբագրելուց հետո, կփորձեն ինքնուրույն բեմադրել:

Արդյունքում կունենանք փոքրիկ հեղիանակային ներկայացումներ:

«Երկարագուլպա Պեպին»՝ Մայիսյան հավաքի շրջանակներում ստուգատեսային ներկայացում

Նախագիծ

Մայիսյան հավաքի շրջանակներում ստուգատեսային ներկայացմամբ հանդես եկան Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողները: Նրանք ներկայացրեցին Աստրիդ Լինդգրենի «Երկարագուլպա Պեպին» մանկական պատմվածքից մի քանի հետաքրքիր հատված:

Ներկայացման տեսագրությունը կարող եք դիտել ստորև՝

Թատերականացված ընթերցում «Շունն ու կատուն»

Մայիսյան 17րդ հավաքի շրջանակներում այսօր այցելեցի Հարավային դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խումբ: Փոքրիկներին ներկայացրեցի «Շունն ու կատուն» հեքիաթը թատերականացված ընթերցանության տարբերակով: Մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում:

Տեսանյութը և լուսանկարը՝ Լիլիթ Հովհաննիսյանի

Հանդիպում-քննարկում՝ թատրոն, թե՞ կինո

Այսօր ներկա եղա Միջին դպրոցի 8րդ դասարանի սովորող՝ Սեդա Ստեփանյանի նախաձեռնած հանդիպում-քննարկմանը: Հանդիպման թեման էր թատրոնի և կինոյի առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերությունը: Հանդիպումը վարում էին Կրթահամալիրի սովորող Սեդա Ստեփանյանը, և նրա ընկերները՝ Գրիգ Խանգելդյանը, Արեն Հովհաննիսյանը և Գևորգ Մարգարյանը, ովքեր սովորում են Trio Studio-ի դերասանական բաժնում: 

Հովհաննես Թումանյան «Քառյակներ»

Նախագծային աշխատանք

Թումանյանի քառյակները ներկայացնում են Միջին դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խմբի սովորողները: Քառյակները բեմադրել ենք մնջախաղի էլեմենտներով, փորձել ենք մեկ թաշկինակի միջոցով իրար կապել քառյակներում առկա խնդրիները.

Տիկնիկային շրջիկ թատրոն. Նախապատրաստական աշխատանքներ

Կրթահամալիրի թատրոնի ընտրությամբ գործունեության խմբերում շարունակվում են տիկնիկային շրջիկ թատրոնի նախապատրաստական աշխատանքները: Սովորողները շարունակում են յուրացնել իրենց խոսքերն ու կատարել համապատասխան առաջադրանքները: Բեմադրում ենք «Գնդլիկ բոքոնիկ» և «Ծուղրուղուն» հեքիաթները:

Հրավեր. «Ամենատարբեր առավոտներ» խորագրով Էտյուդների ցուցադրություն

Վայր ՝ Արևելյան դպրոց, վերնատուն

Օրը՝ 01.12.2021

Ժամը ՝ 10:00ին

Հանդիսատես՝ Արևելքի ընտրությամբ խմբեր

Արևելյան դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խումբը հրավիրում է դիտելու հետաքրքիր երաժշտական էտյուդների շարքը:
«Ամենատարբեր առավոտներ»՝ այսպես ենք կոչել էտյուդների շարքը, քանի որ գործողությունները կատարվում են վաղ առավոտյան, ու պատմում ամենատարբեր արկածների ու խոչընդոտների մասին: Էտյուդները սովորողների վառ երևակայության արդյունքն են, յուրաքանչյուր սովորող ինքն է հորինել իր էտյուդի սցենարը: