Նախադպրոցականի թատերական գործունեության կազմկերպում

Մոդուլի նպատակը — ուսանողի մոտ ձևավորել նախադպրոցականի թատերական գործունեության վերաբերյալ գիտելիքներ և դրանք գործնականում կիրառելու կարողություն:

Մոդուլի տևողությունը — 54 ժամ

Մոդուլը յուրացնելուց հետո ուսանողը պետք է ՝

  1. կազմակերպի թատերական գործունեություն նախադպրոցական հաստատություններում
  2. ներկայացնի և կազմակերպի թատերական գուծունեության տեսակներ
  3. տիրապետի թատերական գործունեության կերպարների պատրաստման եղանակներին
  4. կիրառի երեխայի գործունեության թատերականացման մեթոդներ:

1.Կազմակերպել թատերական գործունեություն նախադպրոցական հաստատություններում:

Կատարման չափանիշներ՝

  1. ճիշտ ներկայացնել թատերական գործունեության նպատակն ու խնդիրները
  2. ճիշտ կազմակերպել թեմատիկ տոներ և զվարճալիքներ
  3. ճիշտ կազմակերպել թատերականացված բեմականացումներ
  4. ճիշտ կազմակերպել երաժշտական-գեղարվեստական զվարճալիքներ
  5. ճիշտ կազմակերպել միջոցառումներ, տոներ և զվարճալիքների ծրագիր

Գնահատման միջոցը՝ արդյունքի գնահատումն իրականացվելու է հարց ու պատասխանի, գործնական առաջադրանքների միջոցով: Ուսանողին կտրվեն հարցեր՝ մանկապարտեզում թատերական գործունեության նպատակի, խնդիրների, կազմակերպվող տոների և զվարճալիքների վերաբերյալ: Որպես թիմային գործնական առաջադրանք՝ ուսանողնրին կհանձնարարվի կազմել թեմատիկ կամ երաժշտական-գեղարվեստական տոնի ծրագիր և իրականացնել այն:
Ստորև ներկայացվում են արդյունքի ծրագրային մանրամասներ՝

  • թատերական գործունեության նպատակն ու խնդիրները մանկապարտեզում
  • թեմատիկ տոներ և զվարճալիքներ
  • թատերականացված բեմականացումներ
  • երաժշտական-գեղարվեստական զվարճալիքներ
  • միջոցառումների, տոների և զվարճալիքների ծրագիր

Արդյունքի գնահատումը դրական է համարվում, եթե ուսանողը ճիշտ է պատասխանում հարցերին և կատարում է գործնական առաջադրանքները:

2. Ներկայացնել և կազմակերպել թատերական գործունեության տեսակներ

Կատարման չափանիշներ՝

  1. ճիշտ ներկայացնել թատերական գործունեության տեսակները, դրանց առանձնահատկությունները
  2. ճիշտ ներկայացնել տիկնիկային թատրոնի տեսակները, առանձնահատկությունները
  3. տիրապետել տիկնիկների պատրաստման տեխնիկաներին, առանձահատկություններին
  4. բեմադրել և ներկայացնել տիկնիկային ներկայացում
  5. կազմակերպել և ներկայացնել մատնային կամ մատիկային թատրոն
  6. կազմակերպել և ներկայացնել ձեռնոցային թատրոն
  7. կազմակերպել և ներկայացնել ստվերային թատրոն
  8. կազմակերպել և ներկայացնել սեղանային թատրոն

Գնահատման միջոցը՝ արդյունքի գնահատումն իրականացվելու է հարց ու պատասխանի, գործնական առաջադրանքների միջոցով: Ուսանողին կտրվեն հարցեր՝ մանկապարտեզում թատերական գործունեության, տիկնիկային թատրոնի տեսակների,դրանց առանձնահատկությունների մասին: Որպես թիմային գործնական աշխատանք ուսանողներին կհանձնարարվի կազմակերպել ներկայացում թատերական գործունեությանորևէ տեսակի միջոցով (մատնային կամ մատիկային, տիկնիկային, ձեռնոցային, սեղանային, ստվերային):
Ստորև ներկայացվում են արդյունքի ծրագրային անրամասներ՝

  • թատերական գործունեության տեսակները, դրանց առանձնահատկությունները
  • տիկնիկային թատրոն
  • մատնային կամ մատիկային թատրոնշ
  • ձեռնոցային թատրոն
  • ստվերային թատրոն
  • սեղանային թատրոն

Արդյունքի գնահատումը դրական է համարվում, եթե ուսանողը ճիշտ է պատասխանում հարցերին և կատարում գործնական առաջադրանքները:

3.Տիրապետել թատերական գործունեության կերպարների պատրաստման եղանակներին

Կատարման չափանիշներ՝

  1. ճիշտ ներկայացնել «Կախարդական արկղիկի» նշանակությունը, տեսակները, պատրաստման եղանակները,
  2. տիրապետել «Սեղանային թատրոն» պատրաստելու եղանակներին,
  3. տիրապետել «Մատնային և մատիկային թատրոնի» պատրաստման եղանակներին,
  4. տիրապետել տարբեր տիկնիկների պատրաստման եղանակներին՝ խամաճիկներ, հելունագործ տիկնիկներ, թղթե, փայտե տիկնիկներ,
  5. տիրապետել տիկնիկների պատրաստման «Պապյե-մաշե» եղանակին:

Գնահատման միջոցը՝ արդյունքի գնահատումն իրականացվելու է գործնական առաջադրանքների միջոցով: Ուսանողին կտրվեն առաջադրանքներ պատրաստել «Կախարդական արկղիկ» , «Սեղանային թատրոն», «Մատնային կամ մատիկային թատրոն» և անհրաժեշտ կերպարներ՝ կիրառելով տարբեր եղանակներ:

  • «Կախարդական արկղիկ» տեսակները, պատրաստման եղանակները
  • «Սեղանային թատրոն» պատրաստման եղանակները
  • «Մատնային կամ մատիկային թատրոն» պատրաստման եղանակները
  • խամաճիկներ, հելունագործ տիկնիկներ, թղթե, փայտե տիկնիկներ
  • «Պապյե-մաշե»

Արդյունքի գնահատումը դրական է համարվում, եթե ուսանողը ճիշտ է կատարում գործնական առաջադրանքները:

4.Կիրառել երեխայի գործունեության թատերականացման մեթոդներ

Կատարման չափանիշներ՝

  1. ճիշտ ներկայացնել գործունեության թատերականացման մեթոդները
  2. ճիշտ հորինել, մշակել, և բեմադրել հեքիաթները
  3. ճիշտ վերածել սցենարի գրական և բանահյուսական նյութը
  4. ճիշտ իրականացնել երեխայի գործունեության թատերականացումը

Գնահատման միջոցը՝ արդյունքի գնահատումն իրականացվելու է գործնական առաջադրանքների միջոցով: Ուսանողին կտրվեն առաջադրանքներ՝ հորնել, մշակել հեքիաթներ և բեմականացնել դրանք:
Ստորև ներկայացվում են արդյունքի ծրագրային մանրամասներ՝

  • գործունեության թատերականացման մեթոդները
  • թեմատիկ պատմվածքների, հեքիաթների բեմադրում
  • գրական և բանահյուսական նյութը սցենարի վերածելու աշխատանքներ
  • երեխայի գործունեության թատերականացման առանձնահատկությունները:

Արդյունքի գնահատումը դրական է համարվում, եթե ուսանողը ճիշտ է կատարում գործնական առաջադրանքները: