«Խոզուկ Պեպպա» Օդապարիկ

Նախագծային աշխատանք

Դերերը կրկնօրինակեցին Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ`Տաթև Մամիկոնյանը, Մարի Համբարչյանը, Աստղիկ Ալեքսանյանը

Մայիսյան 16րդ հավաք. «Ռոդարիական հաշվարկ» ներկայացում-համագործակցային նախագիծ

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի ընտրությամբ թատրոնի և իտալերենի գործունեության խմբեր

Ժամանակահատվածը ՝ Մայիսի 1-15ը

Ընթացքը՝ Ընտրված ստեղծագործությունը վերածել սցենարի, բաժանել համապատասխան հատվածների, թարգմանել իտալերեն կամ հակառակը: Սովորողների հետ միասին բեմադրել, ստանալով փոքրիկ ներկայացում:

Պատասխանատուներ՝ Մարիամ Սարդարյան և Էլիզաբեթ Ադիկյան

Նպատակը՝

  • երևակայության զարգացում
  • ստեղծագործելու կարողությունների զարգացում
  • դերասանական տարբեր հմտությունների ձեռքբերում
  • տեքստի, ուսումնական նյութի հետ աշխատելու հմտություններ
  • իմացածը փոխանցելու համագործակցելու հմտությունների զարգացում
  • խոսքի և լեզվամտածողության զարգացում
  • կարդացածը ընկալելու և վերլուծելու կարողություն
  • տաբեր կերպարներ ստանալու հմտությունների ձևավորում և զարգացում

Արդյունքում կունենանք գեղեցիկ համագործակցային աշխատանք՝ փոքրիկ ներկայացման տեսքով: