Ընտրությամբ թատրոնի գործունեություն. Ծրագիր

Թատրոնը որպես ընտրությամբ գործունեություն Կրթահամալիրի կրտսեր և Միջին դպրոցներում:

2020-2021 թթ. ուսումնական տարվա շրջանակներում ընտրությամբ թատրոնի գործունեության դասաժամերը նախատեսված է շաբաթական 4 ժամ յուրաքանչյուր դպրոցում: Ուսումնական նախագծերը կազմվում են ըստ Կրթահամալիրի սահմանված օրացույցով: Ծրագիրն իր մեջ նեռառում է ծեսեր, ստուգատեսներ, ուսումնական ճամփորդություններ, համագործակցային աշխատանքներ, սովորող-սովորեցնող նախագծեր:

Յուրաքանչյուր ուսումնական շրջան ունի համապատասխան հրապարակված նախագծեր, ըստ որի սկսում ենք աշխատանքները: Սկզբնական շրջանում ծանոթանում ենք բեմադրվող նյութին, կարդում, վերլուծում, ստեղծում ենք կերպարներ, կերպարին համապատասխան շարժուձև, ձայն: Որից հետո փորձում բեմադրել:

Կրթահամալիրում ընտրությամբ թատրոնի դասավանդման առաջնային նպատակներից է զարգացնել սովորողների երևակայությունը, լեզվամտածողությունը, ազատ և անկաշկանդ խոսքի հմտությունները, գեղարվեստական ճաշակը, բեմի վրա անկաշկանդ շարժվելու և խաղալու կարողությունները, կարդացածը վերարտադրելու, պատկերացցնելու և բեմադրելու կարողությունները:

Սովորողների հետ աշխատում ենք նաև համապատասխան գիտելիքներ և փորձ ձեռք բերել հետևյալ ուղղություններում

  • ստվերային թատրոն
  • տիկնիկագործություն
  • աուդիոհեքիաթների ստեղծում
  • երաժշտական թատրոն
  • տիկնիկային թատրոն
  • և այլ

Դասաժամերի ընթացքում կազմակերպվելու են ուսումնական ճամփորդություններ տարբեր թատրոններ, ներկայացումների դիտում, ֆիլմդիտումներ, քննարկումներ:

Արևելյան դպրոց

  • Եվա Դուզդաբանյան
  • Գոհար Ալեքսանյան
  • Մանե Օհանջանյան
  • Միսաք Մինասյան
  • Արթուր Աղաբեկյան
  • Մարի Աղաբեկյան
  • Միլլա Խաչատրյան
  • Ալիսա
  • Նատալի Հարությունյան
  • Աննամարիա Վարդանյան
  • Լուիզա Գևորգյան
  • Գեղամ Առաքելյան

  • Հարավային դպրոց
  • Հասմիկ Մելքոնյան
  • Սեդա Դանիելյան
  • Արփի Ղազարյան
  • Լիլիա Մուրադյան
  • Ալեք Վարդանյան
  • Ինեսսա Ղևոնդյան
  • Մարգարիտա Վերմիշյան
  • Գոհար Մխիթարյան
  • Ֆիալկա Մանուկյան
  • Վիկա Զարգարյան

  • Հյուսիսային դպրոց
  • Մարիա Սահակյան
  • Հարութ
  • Արտավազդ Մկրտչյան
  • Հովհաննես Դավթյան
  • Ալեքս Մելիքյան
  • Աննամարիա Մարգարեան
  • Ադրինե Մարգարեան
  • Գոռ

  • Միջին դպրոց
  • Մարի Համբարչյան
  • Տաթև Մամիկոնյան
  • Աստղիկ Ալեքսանյան
  • Նարե Հարությունյանշ
  • Սամվել Հակոբյան

  • Արևմտյան դպրոց
  • Սոֆի Օհանյան
  • Էսթեր Մնացականյան
  • Արփի Մելիքյան
  • Տաթև Սարգսյան
  • Հայկ Հայրիյան

Աշխատանք Մենթոր ուսուցչի հետ

Իմ մենթոր ուսուցիչը Գոհար Սմբատյանն է։ Նրա հետ միասին աշխատում ենք բլոգի արտաքին տեսքի, բաժինների, հղումների վրա, միասին քննարկում ենք նախագծերը, բլոգում տեղադրվող նյութերը։ Շաբաթվա գործունեությունը կազմակերպում ենք այնպես,որ կարողանանք լրացնել մեկս մյուսի աշխատանքը։Օգնում է ինձ երեխաների հետ աշխատելու հարցում, փոխանցում է իր փորձն ու գիտելիքները։