«Չարի վերջը» դերային հեքիաթապատում

Հեռավար ընտանեկան-առցանց դպրոց նախագծի շրջանակներում, ներկայացնում է Հյուսիսային դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Եվա Պապյանը.

Ընտանեկան թատրոն «Գնդլիկ բոքոնիկը»

Հեռավար ընտանեկան-առցանց դպրոց նախագծի շրջանակներում, ներկայացնում է Արևմտյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորող՝ Նատալի Մնացականյանը.

Հեռավար ընտանեկան-առցանց դպրոց․ «Ռադիոհեքիաթներ» և «Ընտանեկան թատրոն»

Մասնակիցներ — Միջին, Հարավային, Հյուսիսային, Արևելյան և Արևմտյան դպրոցների ընտրությամբ թատրոնի գործունեության խմբեր

Ժամանակահատվածը — Նոյեմբերի 1-5-ը

Վայրը — առցանց հարթակ

Նպատակը՝

  • զարգացնել ստեղծագործական երևակայությունը
  • զարգացնել կարդացածը վերարտադրելու կարողությունները
  • խոսքը, տրամաբանությունը
  • ուսումնասիրելու կարողությունը
  • տարբեր կերպարների ձայնային ելևէջների արտաբերում
  • մեդիահմտությունների զարգացում

«Ռադիոհեքիաթներ»

Ընթացքը՝  Սովորողներն ընտրում են ցանկացած հեքիաթ, յուրաքանչյուր կերպարի համար ստեղծելով առանձին ձայներ՝ ձայնագրում են հեքիաթը։Ստացված ձայնագրությունը հրապարակում ենք բլոգներում, ենթակայքերում։ Արդյունքում ունենում ենք հետաքրքիր ռադիոհեքիաթների փաթեթ։

Միջին դպրոց

«Ընտանեկան թատրոն»

Ընթացքը՝ սովորողները իրենց ցանկությամբ ընտրում են մեկ հեքիաթ, պատրաստում են հեքիաթի հերոսներին։ Ստեղծում են փոքրիկ բեմահարթակ և իրենց պատրաստած կերպարներով խաղացնում են հեքիաթը։ Նախագծին կարող են մասնակցել նաև ընտանիքի անդամները(մայր, հայր, քույր, եղբայր, տատիկ, պապիկ):

«Հազարան Հավք» տիկնիկային թատրոն

Ներկայացնում են Արևմտյան դպրոցի ընտրությամբ թատրոնի գործունեության խմբի սովորողներ ՝ Սոֆի Օհանյանը, Հայկ Հայրիյանը և Էսթեր Մնացականյանը:

Այսօր ևս մեկ անգամ վերընթերցեցինք «Հազարան Հավք» հեքիաթը, և փորձեցինք երգի ու տիկնիկների միջոցով պատմել հեքիաթը: Թե ի՞նչ է ստացվել, կարող եք դիտել տեսանյութում՝

«Կիկոսի մահը» փորձնական ցուցադրություն

Արևելյան դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խմբի սովորողներն այսօր փորձնական ցուցադրեցին «Կիկոսի մահը» երաժշտական ներկայացումը: Մեր հանդիսատեսը Արևելյան դպրոցի մաթեմատիկայի գործունեության խմբի սովորողներն էին, նրանք սիրով ընդունեցին հրավերն ու շատ հավանեցին ներկայացումը: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում