Ճանաչողական ճամփորդություն դեպի Արարատի մարզ․ Հրեշտակների ձոր

Մասնակիցներ ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ մաթեմատիկայի և թատրոնի խմբի սովորողներ

Օրը՝ 03․01․2022

Ժամը՝ 09։30-15։30

Վայրը՝ Արարատի մարզ, Հրեշտակների ձոր, Խոր Վիրապ

Պատասխանատուներ՝ Լյովա Սարգսյան, Էլիզաբեթ Ադիկյան

Անհրաժեշտ գործիքները՝

  • Ուսապարկ
  • Ջուր
  • Արևապաշտպան գլխարկ
  • Ակնոցներ
  • Բրդուճներ
  • Ծածկոց
  • Աղբի տոպրակ
  • Ձեռնոցներ
  • Տեսաձայնագրման տեխնիկական միջոցներ

Իրականացման ընթացքը՝

  • 9:30` մեկնարկ Հարավային դպրոց-պարտեզից
  • 13:00`ընդմիջում Խոր Վիրապի հարակից տարածքում (սնունդը բերում է սովորողը)
  • 14:00` Շրջակա միջավայրի խնամք
  • Նախատեսվում է ուսումնահետազոտական ճամփորդություն Արարատյան դաշտում՝ Հրեշտակների Ձորում և Խոր Վիրապում:
  • Բույսերի ուսումնասիրություն
  • Դեղաբույսերի հավաք
  • Հետդարձ՝ 15:30:

Նախագծի արդյունքում նախատեսվում է ստանալ.

  • ուսումնահետազոտական վերլուծություններ՝ ճանաչողական բնույթի
  • ճամփորդական պատումներ, վլոգներ
  • վերլուծական աշխատանքներ

Նպատակը՝ կատարել ուսուցողական-հետազոտական, հայրենագիտական քայլարշավ: Կատարել մաթեմատիկական հաշվարկներ հեռավորության, ժամանակի, տևողության վերաբերյալ։ Նկարահանել ճամփորդական, տեղեկատվական վլոգ։

Մասնակիցներ՝

1․Հասմիկ Մելքոնյան 5.1

2․ Մարինե Կարապետյան 5.1

3․Վիկտորյա Զարգարյան 5.1

4․Կառոլինա Եսայան 5.1

5․ Ալիսա Մկրտչյան 4.2

6․ Ռոբերտ Հակոբյան 4.2

7․ Նարե Գալստյան 5.1

8․ Աֆինա Մկրտչյան 4.2

9․ Էրիկ Վանյան 4.1

10․ Արևիկ Խաչատրյան 4.1

11․ Ռաֆայել Բաղիրյան 4.1

12․ Դավիթ Սաֆարյան (Արևելյան դպրոց)

13․ Անգելինա Մկրտումյան 4.1

14․ Լանա Օրդուխանյան 4.1

15․ Նարեկ Սարգսյան 4.1

16․ Արփինե Հակոբյան 4.1

17․ Կարինա Բալասանյան 4.1

18․ Էրիկ Մոսինյան 4.1

19․ Արսեն Հյուսնյան (Արևելյան դպրոց)

Ամփոփում. Ճամփորդություն դեպի Խամաճիկների պետական թատրոն

Համագործակցային նախագիծ. Դիզայն+Թատրոն Ճամփորդություն դեպի Խամաճիկների պետական թատրոն

Այսօր ընտրությամբ թատրոնի և դիզայնի խմբի սովորողների հետ միասին այցելեցինք Խամաճիկների պետական թատրոն, դիտեցինք «Կարմիր գլխարկը»  տիկնիկային ներկայացումը: Սովորողները շատ տպավորված էին, հետաքրքիր զրույց ունեցանք կապված կերպարների և երգերի հետ:
Ներկայացումից հետո զբոսնեցինք երևանի գեղեցիկ փողոցներով, լուսանկարվեցինք: Մանրամասները կարող եք դիտել տեսանյութում:

Համագործակցային նախագիծ. Դիզայն+Թատրոն Ճամփորդություն դեպի Խամաճիկների պետական թատրոն

Ճամփորդության մասնակիցներ՝ Ընտրությամբ թատրոնի և դիզայնի գործունեության խմբեր

Ճամփորդության պատասխանատուներ՝ Էլիզաբեթ Ադիկյան և Թագուհի Ստեփանյան

Ճամփորդության վայրը՝ Խամաճիկների պետական թատրոն

Ճամփորդության օրը՝ փետրվարի 6ին, ժամը 15.30-17.30

Ընթացքը՝ Հավաքվում ենք Խամաճիկների պետական թատրոնի դիմաց Մաշտոցի 43 հասցեում, ժամը 15.15 , դիտելու ենք «Կարմիր գլխարկը» ներկայացումը: Այնուհետև կքայլենք ձմեռային թարմ ու տաք օդի ներքո և կուղևորվենք պիցցա ուտելու:

Նպատակը՝

  • ծանոթություն տիկնիկների նոր տեսակի հետ
  • աշխարհայացքի ընդլայնում
  • դերասանական խաղի ուսումնասիրում
  • տիկնիկների հետ ճիշտ աշխատելու հմտությունների ձևավորում և զարգացում
  • երևակայության զարգացում
  • գեղեցիկն ընկալելու ընդունակության զարգացում

Ամփոփումը՝ ֆոտոների և պատումների տեսքով: Նախատեսվում է պատրաստել խամաճիկ-տիկնիկներ և բեմադրել ներկայացում (շուրջտարյա նախագիծ):

Գոհարը պատմում է ճամփորդական օրվա մասին

Այսօր մենք ընկեր Էլիզաբեթի և ընկեր Թագուհու նախաձեռնությամբ գնացել էինք տիկնիկային թատրոն դիտելու՝ «Երեք խոզուկները» տիկինիկային ներկայացումը դիտելու։ Ներկայացումը շատ հետաքրքիր և զվարճալի էր։ Ինձ շատ դուր եկան նաև երաժշտական համարները։ Այս հեքիաթը իմ ամենասիրելի հեքիաթներից մեկն է։ Բեմադրության մեջ ամենածիծաղելին գայլն էր, որովհետև նա երգում էր ինքն իր մասին։ Եվ ես հասկացա, որ տունը պետք է կառուցել քարից, որպեսզի տունը լինի ամուր և պաշտպանված։
Թատրոնում մենք տեսանք նաև տիկնիկներ, կոլաժներ, որոնք շատ հետաքրքիր էին։ Ես շատ հետաքրքիր և ուրախ օր ունեցա։

Լուսանկարները՝ Գոհար Մխիթարյանի

Ճամփորդություն դեպի Հ.Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն

Նախագծային աշխատանք

Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի և տեխնոլոգիայի գործունեության խմբերի հետ միասին այցելեցինք Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն «Երեք խոզուկները» տիկինիկային ներկայացումը դիտելու: Ներկայացումից հետո երեխաների հետ միասին զբոսնեցինք Կարապի լճի տարածքում, լուսանկարվեցինք, ձնագնդի խաղացինք:

Ճամփորդություն դեպի Հ.Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն. ֆոտոշարք

Նախագծային աշխատանք

Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի և տեխնոլոգիայի գործունեության խմբերի հետ միասին այցելեցինք Հովհաննես Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն «Երեք խոզուկները» տիկինիկային ներկայացումը դիտելու: Ներկայացումից հետո երեխաների հետ միասին զբոսնեցինք Կարապի լճի տարածքում, լուսանկարվեցինք, ձնագնդի խաղացինք:

Համագործակցային նախագիծ. Տեխնոլոգիա+թատրոն Ճամփորդություն դեպի Հ.Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն

Ճամափորդության մասնակիցներ՝ Հարավային դպրոցի ընտրությամբ թատրոնի և դիզայնի գործունեության խմբերի սովորողներ

Ճամփորդության վայրը՝ Հ.Թումանյանի անվան Պետական Տիկնիկային Թատրոն

Ճամփորդության օրը՝ հունվարի 23

Ճամփորդության ժամանակահատված՝ 13.30-16.00

Ճամփորդության պատասխանատուներ՝ Էլիզաբեթ Ադիկյան Թագուհի Ստեփանյան

Ընթացքը՝ հանդիպում ենք Երևանի պետական տիկնիկային թատրոնի մոտ (Սայաթ-Նովա 4 հասցեում), դիտում ենք թատրոնի ցուցասրահում ներկայացված ձեռագործ տիկնիկները, այնուհետև 14.00-15.00 դիտում ենք «Երեք խոզուկները» ներկայացումը: Ներկայացումից հետո նախատեսվում է կատարել զբոսանք Կարապի լճի տարածքում և Օպերայի բակում, երեխաները հնարավորություն կունենան զբոսնել ձմեռային թարմ օդի ներքո, ուտել ադի-բուդի և լուսանկարել քաղաքի ձմեռային գողտրիկ անկյունները:

Նպատակը՝

  • Ուսումնասիրել Տիկնիկային թատրոնի ցուցասրահում ներկայացված ձեռագործ տիկնիկները
  • Դիտել տիկնիկային ներկայացումը
  • Գաղափար կազմել, թե ինչպես են բեմադրվում տիկնիկային ներկայացումները
  • Գեղարվեստական ճաշակի և մտածողության զարգացում
  • Երևակայության զարգացում
  • Քաղաքի ձմեռային գեղեցկությունները դիտելու և լուսանկարելու հնարավորություն

Անհրաժեշտ նյութեր՝ տաք հագուստ, գլխարկ, ձեռնոցներ, ճամփորդական պայուսակ անհրաժեշտ պարագաներով, ջուր, լուսանակրելու հարմարանք (հեռախոս):

Ամփոփումը՝ լուսնակարների տեսքով, երեխաները պատումներ են պատրաստում և տեղադրում իրենց բլոգներում: Դիազայնի խմբի սովորողները տեխնոլոգ Թագուհի Ստեփանյանի ղեկավարությամբ պատրաստում են «Գնդիկ բոքոնիկը» հեքիաթի համար տիկնիկներ, իսկ Թատրոնի խմբի սովորողները Էլիզաբեթ Ադիկյանի ղեկավարությամբ բեմադրում են ներկայացում այդ տիկնիկներով: