Քայլարշավ Հրազդանի կիրճով

Պատասխանատու՝  Գոհար Սմբատյան
Օգնական՝ երկարացված օրվա կազմակերպիչ՝ Էլիզաբեթ Ադիկյան
Ճամփորդության մասնակիցներ՝ 1.1 դասարանի սովորողներ
Ճամփորդության օրը՝ հոկտեմբերի 19-ին
Ճամփորդության սկիզբ՝ 10:00-ին, ավարտը՝ 15:00-ին
Ճանապարհը՝ Հարավային դպրոց — Հրազդանի կիրճ  /սբ․Սարգիս եկեղեցու և Հաղթանակ կամրջի մոտից/ — Մանկական երկաթուղի

Նպատակը՝ 

Քայլք Հրազդանի կիրճով
Նկարչական, լուսանկարչական պլեներ
Աշնան գույների վայելում

Խնդիրները՝

  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի, լսածի մասին պատմելու, ներկայացնելու կարողություններ
  • Քայլքով անցնել Զանգվի ափով, դիտարկումներ անել, իրականացնել նկարչական-լուսանկարչական պլեներ

Ճամփորդության ընթացքը
Նախատեսվում է քայլարշավով անցնել Հաղթանակ կամրջի և սբ․ Սարգիս եկեղեցու մոտով անցնող քայլուղիով, մանկական երկաթգծով մարզական քայլքով հասնել դեպի Մանկական երկաթուղի։
Տեղում կկազմակերպենք և կանցկացնենք  նկարչական պլեներ։
Նկարչական պլեներ անցկացնելուց, լուսանկարելուց  հետո կընթերցենք բանաստեղծություններ և կերգենք:
Ընթացքում էկո-նախագիծ (աղբահավաքություն) Հրազդանի կիրճում, որոշել գետի ձախ ու աջ ափերը:

Վարորդ՝ Մովսիսյան Բաբկեն
Մեքենայի մակնիշ՝ Sprinter, Mersedes s 36 SX 208

Ճամփորդության համար անհրաժեշտ իրեր՝

Սպորտային հագուստ, կոշիկ
Արևային գլխարկ
Ուսապարկ
Ջուր
Բրդուճներ
Աղբի տոպրակ, ձեռնոցներ
Նկարչական պարագաներ
ֆոտոխցիկ կամ հեռախոս
Կողմնացույց

Արդյունքում՝

  • տեսանյութեր և ռադիոնյութեր
  • պատումներ

Ամփոփում՝

Ճամփորդություն դեպի Կասկադ

Օր՝ հոկտեմբերի 3
Մեկնում՝ ժամը 10:30
Վերադարձ՝ ժամը 14:00
Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 2.3 դասարանի սովորողներ
Սովորողների թիվ՝ 19

Հեռավորությունը` 9,5 կմ, 22 ր

Ճամփորդության պատասխանատու` Նաիրուհի Համբարձումյան

Օգնական` Էլիզաբեթ Ադիկյան

Նպատակը՝

  • բարձունքի հաղթահարում
  • սովորողների ստեղծագործական, հայրենագիտական,  աշխարհագրական, ճամփորդական գիտելիքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, ազգային երգ ու պարի տարածում
  • այց Գաֆեսճյան արվեստի թանգարան:
  • 《Ես》 նախագծի ամփոփում

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • խմբով ճամփորդելիս, ընկերական պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • ուսումնասիրել միջավայրը
  • էկոլոգիական աշխատանքի իրականացում.
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը

Նախապատրաստական աշխատանք՝ դասարանում նախօրոք կազմում ենք ճանապարհի քարտեզը , ծանոթանում, իմանում՝ որ ճանապարհով ենք անցնելու, ինչ հետաքրքիր վայրեր կան։ Ծանոթանում ենք նաև օրվա եղանակին։ Փնտրում, ծանոթանում ենք Կասկադ համալիրի մասին պատմող տեղեկություններ։ Տեսանյութերով, նկարներով ուսումնասիրում ենք տեղանքը։ Ծանոթանում ենք նաև «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնի մասին տեղեկություններին։

Ճամփորդության ընթացքը՝ ժ․10։00 շարժվում ենք դպրոցից, թվարկում ենք ճանապարհի մեզ արդեն ծանոթ վայրերը, ծանոթանում ենք նորերին։ Քայլքը սկսում ենք ժ․ 10։30։ Հայացք ներքևից համալիրին, քաղաքին։ Բարձրանում ենք աստիճաններով՝ ծանոթանալով արձանների նշանակությանը, քննարկում ենք, ներկայացնում մեզ ծանոթ տեղեկությունը։ Վերևում իրականացնում ենք նկարչական պլեներ՝ հայացք բարձունքից իմ քաղաքին, որն էլ կլինի « ԵՍ » նախագծի ամփոփումը։ Նախաճաշում ենք, կատարում Կոմիտասյան երգեր։ Բարձունքից իջնելիս անցնում ենք «Գաֆեսճեան» արվեստի կենտրոնով, որտեղ նախագծի պատասխանատուները սովորողներին փոխանցում են կենտրոնի, տեղի աշխատանքների մասին տեղեկություն։ Վերադառնում ենք դպրոց ժ․ 13։30։ Հաջորդ օրը սովորողները պատմում են իրենց տպավորությունների մասին, և ամփոփում ենք տեսանյութով։

Ճամփորդության մասնակցին անհրաժեշտ իրեր՝

  • Հարմար ուսապարկ, հագուստ
  • Անհատական թվային միջոցներ՝ ֆոտոխցիկ
  • Հեռադիտակ
  • Բրդուճներ, մրգեր, ջուր

Ամփոփում՝

Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական

Օրը՝  19.09.2022թ.
Մեկնում՝ Հարավային դպրոց, ժամը 9:30
Վերադարձ՝ Հարավային դպրոց, 16:00
Նախագծի մասնակիցները՝ 1.1, 1.2 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան, Մարգարիտա Հովնանյան
Օգնական՝ 
Էլիզաբեթ Ադիկյան, Աննա Կիրակոսյան
Երթուղի՝ Երևան- Փարաքար-Զվարթնոց-Վաղարշապատ-Օշական- Աշտարակի ջրաղաց-Երևան

Վայրը՝Օշական ՝ Դիդի Կոնդ


Վարորդ՝ Նորայր Ղասումյան Մակնիշ՝ 10 SO 908 FordTranzit

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում»: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, տեղանքը խնամելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողների հետ պատրաստվում ենք ճամփորդությանը.

Խոսք, զրույցի միջոցով սովորղների հետ քննարկում ենք, ուսումնասիրում տարածքը, կարդում համացանացում տեղեկություններ Օշականի, Դիդի Կոնդի մասին:

Սովորում ենք, թե ինչ պետք է ունենա սեբաստացի ճամփորդը իր պայուսակում։

Ընտանեկան առցանց միջավայրում սովորողները պատրաստում են տեսանյութեր՝ ի՞նչ կա իմ ճամփորդական ուսապարկում և ովքեր ընտանիքի անդամների հետ արդեն ճամփորդել են, կիվում են իրենց տպավորություններով:

Անելիքներ՝

1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով
3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի նվաճում
4-րդ կանգառ՝ Աշտարակի ջրաղաց, գետի ափ՝ ուտում ենք բրդուճները,  խաղերի կազմակերպում, հարօգուտ աշխատանք, լուսանկարել բնության տեսարաններ:

Անհրաժեշտ պարագաներ ուսապարկում

  • արևային գլխարկ, ճամփորդական պայուսակ,
  • հեռադիտակ, բջջային հեռախոս, ֆոտոխցիկ
  • ջուր, սնունդ,
  •  թաց և չոր անձեռոցիկ:
  • աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • գնդակ, պարան, օղակ:

Ճամփորդ-ճամբարականը

Հագնում է հարմար, սպորտային հագուստ, կոշիկ և դնում արևապաշտպան գլխարկ


չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Արդյունքում՝

  • սովորողները կպատմեն օրվա մասին /տեսանյութ/
  • կլուսանկարեն դուր եկած տեսարանները

Ամփոփումը ՝

Բարձունքի հաղթահարում. Բջնիի բերդ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 3.1

Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան

Օգնական՝ Էլիզաբեթ Ադիկյան

Ճամփորդության ամսաթիվը՝ 27.05.2022

Մեկնումը դպրոցից՝ ժամը 9:30

Ժամանումը դպրոց՝ ժամը 16:00

Վայրը՝ Բջնի, գյուղ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում, մարզկենտրոնից 18 կմ հարավ-արևմուտք:

Երթուղի՝ Երևան-Նոր Հաճնի կամուրջ-Նոր Գեղի-Արգել-Քարաշամբ-Բջնի

Եղանակը՝ մայիսի 27
Մեքենան /մակնիշը,համարանիշը/ Sprinter, Mersedes 080 EO 199
Նստատեղ՝ 22
Վարորդ` Հայրապետյան Սուրեն
Նպատակը՝  Բարձունքի հաղթահարում, սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում: Էկո հայրենագիտական աշխատանք իրականացնել:
Խնդիրները՝
ճամփորդական կանոնների վերհիշում, պահպանում
միասին քայլելու, միմյանց օգելու կարողության ձևավորում
տեղանքը ուսումնասիրելու , տեղանքում կողմնորոշվելու կարողության , հմտության ձևավորում
միջավայրի խնամք
Անհրաժեշտ իրեր, նյութեր՝
ախտահանիչ նյութեր, չոր և թաց անձեռոցիկներ
թվային միջոցներ՝ բջջային հեռախոս, հեռադիտակ
ճամփորդական ուսապարկ, սնունդ, ջուր
գնդակ, պարան, խաղեր
Նախապատրաստական աշխատանք՝
Ուսումնասիրել այցելվող վայրը, հնարավորին շատ տեղեկություններ իմանալ-սովորել: Հրապարակել սովորողների բլոգներում, գծել երթուղու քարտեզը։
Ճանապարհի նկարագրություն՝
Երևան- Բջնի հեռավորությունը՝ 47,9 կմ, 56ր: Բջնի բերդի բարձունք հետևյալ երթուղով՝ Բջնիի միջն․ դպրոց, սովորողների հետ դեպի Բջնի սբ. Աստվածածին, Բջնի ամրոց, քայլարշավ դեպի սբ. Սարգիս, հանգիստ Բջնի գետի հովտում:
Ընդմիջում
Գետի մոտ էկո աշխատանք
Քայլքով հաղթահարում ենք բարձունքը
Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
Երաժշտական դադար- համերգ վանքի բակում՝ Հակաբացիլ կոմիտա՝՝ կոմիտասյան երգերի կատարում՝
Ազգային խաղեր վանքի հարակից դաշտում
Կոմիտասյան երգեր՝
«Էսօր ուրբաթ է»
«Հո՜յ , Նազան»
«Սոնա յար»
«Մանուկների հայր մեր»
Քարտեզագրում ենք ճանապարհը, տեղեկություն ենք գտնում Բջնի բերդի մասին՝
Մասնակիցներ՝
1.Հովհաննիսյան Ֆլորա
2.Հովհաննիսյան Եվա
3.Խաչատրյան Րաֆֆի
4.Թադևոսյան Վաղարշակ
5.Բարսեղյան Մարիա
6.Ղազարյան Նարեկ
7.Կարապետյան Արսեն
8.Մաթևոսյան Միլլա
9.Մարտիրոսյան Կատրինա
10.Ավագյան Ագապե
11.Վարդանյան Ալեն
12.Վիրաբյան Մարինա
13.Սահակյան Շաքե
14.Գրիգորյան Նոյ
15.Միրզոյան Վիկտորյա
16.Ղարիբյան Վահագն
17.Գրիգորյան Ժասմին
18.Մալխասյան Միքայել
19.Նալբանդյան Էդուարդ
20.Ստեփանյան Էդուարդ
21.Պետրոսյան Լուսինե

Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական

Օրը՝  4.09.2020թ.
Մեկնում՝ Հարավային դպրոց, ժամը 9:30
Վերադարձ՝ Հարավային դպրոց, 17:00
Նախագծի մասնակիցները՝ 2.1 դասարանի սովորողներ
Պատասխանատու՝ Գոհար Սմբատյան
Օգնական՝ 
Էլիզաբեթ Ադիկյան
Երթուղի՝ Երևան- Փարաքար-Զվարթնոց-Վաղարշապատ-Օշական- Աշտարակի ջրաղաց-Երևան
Վարորդ՝ Արարատ Դալլաքյան

Նպատակը՝  Հայրենաճանաչություն, մասնակցություն «Բարձունքի նվաճում»: Ուսումնական ճամփորդության ընթացքում միասին նոր միջավայրում քայլելու, միասին լինելու, տեղանքը խնամելու, միմյանց օգնելու կարողությունների, հմտությունների ձեռք բերում:

Նախապատրաստական աշխատանքներ՝

Սովորողների հետ պատրաստվում ենք ճամփորդությանը.

Սեպտեմբերի 2-ին տեսակապով պարապմունքի ժամանակ կարդում ենք տեղանքի մասին տեղեկություններ, համացանցում նայում ենք եղանակի մասին տեղեկություններ, սովորում ենք երգերի բառերը և մուտքագրում ենք անհրաժեշտ նյութերի ցանկը:

Ընտանեկան առցանց միջավայրում սովորողները պատրաստում են տեսանյութեր՝ ի՞նչ կա իմ ճամփորդական ուսապարկում և ովքեր ընտանիքի անդամների հետ արդեն ճամփորդել են, կիվում են իրենց տպավորություններով:

Անելիքներ՝

1-ին կանգառ՝ Հայոց այբուբենի հուշակոթող
2-րդ կանգառ՝  Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, տառերի պուրակ
Եկեղեցու բակում հանդիպում ենք քահանային, ստանում ենք նրա օրհնությունը, երգում ենք «Այբ, բեն, գիմ», «Հայր Մեր» երգերը, շրջում ենք տառերի պուրակով, գտնում մեր անվան առաջին տառը,համերգային ծրագիր եկեղեցու բակում
3-րդ կանգառ՝ Դիդի Կոնդի բարձունքի նվաճում
4-րդ կանգառ՝ Աշտարակի ջրաղաց, գետի ափ՝ ուտում ենք բրդուճները,  խաղերի կազմակերպում, հարօգուտ աշխատանք, լուսանկարել բնության տեսարաններ:

Անհրաժեշտ պարագաներ ուսապարկում

  • Ալկոգել, դիմակ
  • Բրդուճներ
  • Թաց և չոր անձեռոցիկներ
  • Ջուր
  • Մեդիագործիքներ՝ հեռախոս կամ ֆոտոխցիկ
  • Աղբի տոպրակ, մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ
  • Հեռադիտակ

Ճամփորդ-ճամբարականը

Հագնում է հարմար, սպորտային հագուստ, կոշիկ և դնում արևապաշտպան գլխարկ

ջերմաչափվում է
պահպանում է հակահամաճարակային բոլոր նորմերը
չի ուշանում
չի տրտնջում
չի հոգնում
չի խուսափում դժվարություններից
օգնում է ընկերոջը
մաքուր է պահում շրջապատը
ակտիվ է, նախաձեռնող ու կարգապահ
լուսաբանում է, պատմում, ներկայացնում
իր հետ չի բերում գազավորված ըմպելիք, չիփսեր

Արդյունքում՝

  • սովորողները կպատմեն օրվա մասին /տեսանյութ/
  • կլուսանկարեն դուր եկած տեսարանները