«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օր 2-րդ


Այսօր հանդիպեցինք Մայր դպրոցի փառատոնային պուրակում և քայլքով ուղևորվեցինք Արևմտյան դպրոց։ Ունեցանք հանդիպում Տիար Տիգրանյանի հետ։ Նա այնպես էր պատմում և բացատրում որ անվերջ կարելի էր լսել ․․․

Զրույցից հետո այցելեցինք ագարակ, շրջեցինք տարածքով , ուսումնասիրեցինք ձիերին, շներին , սիրամարգին ․․․ Ընկեր Վարդանի և Ընկեր Ազնիվի հետ նորից անրադարձանք ուսումնական ճամփորդություններին, դրանց կազմակերպման ձևին ու կարգուկանոնին։

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար Օր 1-ին

Լինելով 1 տարվա աշխատող թվում է թե ամեն ինչ գիես Կրթահամալիրի մասին, բայց արի ու տես, որ սովորելու, ուսումնասիրելու, ամեն ինչ նորովի դիտարկելու համար ժամկետներ չկան։ Այդ պրոցեսը տեղի է ունենում յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր պահի։ Եվ դրանում շատ մեծ խթան է հանդիսանում մանկավարժական աշխատողների համար կազմակերպված մուտքի ճամբարը։

Ինձ համար սա Կրթահամալիրում մասնակցած երկրորդ մուտքի ճամբարն էր։ Տպավորություններս անբացատրելի են։ Ստեղծագործական միջավայր է ստեղծվել հենց առաջին վայրկյանից, երբ հանդիպեսին ջութակն ու ջրաներկը։ Սիրել եմ երաժշտության ներքո ընթերցել, բայց երբեք չէի նկարել։ Այսօր այդ բացն էլ լրացավ։

Ճամբարի ղեկավար Վարդան Կարապետյանը շատ բովանդակալից և մանրամասն ներկայացրեց Կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերը։ Պատմեց Կրթահամալիրի օրացույցով սահմանված ծեսերի, ծիսական հարսանիքների մասին, թե ի՞նչ է իրենից ներկայացնում նածագծային աշխատանքը։ Սա շա՜տ հետաքրքիր էր հատկապես այն ուսուցիչների համար , ովքեր նոր էին ծանոթանում Կրթահամալիրի գործունեությանը։

Շատ եմ կարևորում զրույցները մեր սիրելի տիկին Մարիետի հետ, մարդ՝ ումից կարելի է անվերջ սովորել։ Լավ է, երբ Կրթահամալիր մուտք գործելուց առաջ հնարավորություն ես ունենում ևս մեկ անգամ վերանայել մանկավարժության և դասավանդելու հանդեպ ունեցած պատկերացումներդ։ Լսել մյուսների կարծիքը, համաձայնվել, բանավիճել, քննարկել․․․

Ես իմ պատկերացմամբ

Այն հարցին թէ ինչ առարկայի կամ երևույթի հետ եմ ինձ ասոցացնում, պատասխանը միշտ նույնն է՝ ջութակ։ Ջութակն ինքնին էմոցիա է, այն իր նրբիկ մարմնի մեջ կարողանում է տեղավորել բազում բնավորության գծեր,հնչերանգներ, մեկ շատ նուրբ է, մեկ էլ կարող է փոթորկվել։Ինքս ստացել եմ ջութակի 7ամյա կրթություն։ Կարծում եմ, որ <<ջութակները>> շատ հավասարակշռված, ուժեղ, խիզախ , բայց միևնույն ժամանակ շատ համեստ, ու զուսպ են։ Ասեմ որ գործընթացն անցավ շատ հաճելի, շատ դրական միջավայրում, շնորհակալ եմ ընկեր Ալիսին ինձ ուղղորդելու և օգնելու համար։ Նախագիծը կատարել ենք մուտքի ճամբարի շրջանակներում, շատ ուրախ եմ, որ ունեցանք նաև այսպիսի հանդիպում։

Փոքրիկ առակներ: Կարել Չապեկ

Աքաղաղ
Չի լուսանում։ Ես դեռ ազդանշան չեմ տվել։


Մարդ, ով սովոր է միշտ իշխել, կառավարել ամենքին։Նման տեսակի մարդկանց թվում է, թէ մնացած բոլորը պետք է հաշվի նստեն իրենց կարծիքի հետ, կամ ենթարկվեն իրենց խամաճիկների պես։

Աղվես
Բոլոր կենդանի արարածները բաժանվում են երեք կարգի՝ թշնամիների, մրցակիցների և որսի։

Սա այն մարդկանց տեսակի մասին է, ովքեր չեն հանդուրժում երկրորդը լինելու փաստը։ Քանի դեռ առաջին տեղում են, ունեն մրցակիցներ, երբ ընկնում եմ երկրորդ պլան, մրցակիցները դառնում են թշնամիներ, բայց չէս էլ հասցնի աչք թարթել, երբ թշնամիները կդառնան որս ու կխժռվեն <<աղվեսների>> կողմից։

Միօրիկ
Հարյուրամյա՜ կրիա։ Ինչպե՞ս կարելի է այդպես հրեշավոր կերպով հետամնաց լինել։


Դիմացինի հետ վարվիր այնպես,ինչպես որ կցանկանաս վարվեն քեզ հետ։Սա այն երիտասարդների մասին է, ովքեր չեն գնահատում մեծահասակի խորհուրդն ու տարիների փորձը։ Մեզ երբեմն թվում է թէ նրանք , միշտ այդպես մեծ են եղել։
Բայց չէ որ, մի օր մենք էլ ենք մեծանալու ․ ․ ․

Ճնճղուկ
Մեծ բան է՝ սոխա՜կ։ Մենք, ճնճղուկներս, ավելի շատ ենք։

Այստեղ շեշտը դրված է քանակի և որակի վրա։ Կա մարդկային տեսակ որ հիմնվում է քանակի վրա, նրաց համար կարևորը շատ լինի, նրանք ուշադրություն չեն դարձնում որակին։ Իհարկե սրան հակադրություններ էլ կան, բացառություններ էլ։

Քննադատական դոդոշ
Իմ կարծիքով, օձը չպետք է այդքան երկար լիներ։

Քննադատ մարդիկ, ովքեր դիմացիցնին քննադատելուց առաջ չեն նայում սեփական արտացոլանքը հայելու մեջ։
Արտահայտում են իրենց կարծիքն ամեն տեղ և ամենքի վերաբերյալ։

Հարևան
Այդ Արքիմեդը վախկոտի ու դավաճանի մեկն է։ Թշնամին ներխուժում է մեր քաղաքը, իսկ նա իր գծագրերն է գծագրում։


Ըստ իս այստեղ խոսքն այն մարդկանց մասին է, ովքեր խնդիրների ժամանակ խուճապի չեն մատնվում, զուսպ են, չեն տրվում պահի ազդեցությանը, և սառը գլխով են դատում նախքան մի բան անելը, իսկ <<հարևանը>> այն տեսակն է ով միանգամից բռնկվում է, խառնվում իրար և զարմանում է դիմացինի հանգիստ արձագանքից։

Խոզ և մարգարիտ
Բը՜ռռ։ Այս ի՞նչ են լցրել իմ կեղտաջրի մեջ։ Սա ի՞նչ խոզություն է։

Խոզն ինչ գիտի մարգարիտն ինչ է։ Այդպես է նաև մարդկության մեջ, եթե մարդը չունի գնահատելու կարողություն, չի կարողանալու նաև գնահատել և պահել այն ինչ ունի, իսկ այդ դեպքում խոզություն է համարվում իր իսկ բնավորությունը։

Ճանճը պատուհանի ապակուն
Այժմ ես գիտեմ, թե որտեղ է կեցության սահմանը։

Այստեղ մարդուն համեմատում է ճանճի հետ, այս տեսակի մարդիկ մեկ անգամ ընկնելուց հետո սահմանափակվում են նրանով ինչ ունեն, և այլևս չեն փորձում ամեն ինչ սկսել նորից։

Հայելի
Մարդը լոկ իմ պատկերացումն է։

Ըստ իս հեղինակն այստեզ փորձել է ցույց տալ թէ մարդն ինչքան է հեռացել ինքն իրենից։

Մարդը սարդոստայնում
Սպասելը նույնպես հեշտ աշխատանք չի։

Իհարկե սպասելը աշխատանք է, այն էլ բավականին բարդ, և սպասող մարդը, անորոշության մեջ գտնվող մարդը ինքնին սարդոստայնում է։

Մուտքի ճամբար 28.08.2019

Այսօր շրջեցինք Հյուսիսային դպրոցում, դպրոցի ղեկավար տիկին Քնարիկ Ներսիսյանի հետ։
Այստեղ էլ ամեն ինչ շատ հետաքրքիր ու հաճելի էր, ինձ հատկապես դուր եկավ քանդակագործության դասարանները և բաց կտուրը որտեղից տեսարան է բացվում դեպի Արարատ լեռ։
Տարածքը շրջելուց հետո իջանք նկուղ, որտեղ ընկեր Ալիսի հետ միասին աշխատեցինք կավի հետ։ Ինքներս մեզ ասոցացրեցինք ինչ որ առարկայի կամ երևույթի հետ և կավից պատրաստեցինք։ Այնուհետև մեզ մոտ շախմատ էր, որից հետո ուղևորվեցինք ջերմոց-լաբորատորիա և տիկին շողիկի հետ վերատնկեցինք մի քանի բույսեր, իմացանք ամենավտանգավոր և ամենաօգտակար բույսերի մասին։
Օրն ավարտեցինք Մայր դպրոցի մարմնամարզական դահլիճում տիկին Նաիրա Հարությունյանի հետ։ Մի լավ մարզվեցինք, վազվզեցինք, խաղացինք։ Վերհիշեցի ինստիտուտյան տարիները։
Մի խոսքով ևս մեկ հագեցաց օր։

Մուտքի ճամբար 27.08.2019

Ծրագրի համաձայն այսօր հանդիպեցինք Արևմուտքի դպրոցում, կատարեցինք շրջայց դպրոցի ղեկավար տիկին Գոհար Բալջյանի հետ: Տարածքում վերնորոգման աշխատանքներ էին տարվում, նորոգում են նկուղը, որպեսզի այն ծառայի տեխնոլոգիական աշխատանքների <<լսարան>>:

Հետո բաժանվեցինք 2 խմբի, մեր խումբը անցավ Արևմուտքի կրթական պարտեզի ուսումնական ագարակ, փոքր ինչ սովորեցինք, թէ ինչպես պետք է խնամել ձիերին, ինքներս մաքրեցինք ու սանրեցինք ձիերին:Ինձ համար այստեղ այնքան հետաքրքիր էր, որ մի փոքր ուշացա պարտիզապուրակային աշխատանքներից, չնայած նրան, որ այստեղ էլ պակաս հետաքրքիր չէր: Խնամեցինք ծաղիկներն ու բույսերը, զգուշությամբ, որ արմատները չվնասենք, տեղափոխեցինք ավելի մեծ ծաղկամանների մեջ, ջրեցինք, մաքրեցինք, այլ կերպ ասած նոր կյանք տվեցինք,թարմացրեցինք:

Այս ամենից հետո գնացինք շախմատի դասընթացի, սովորեցինք ֆիգուրների քայլերը, ուսումնասիրեցինք թէ ինչ առավելություններ ու տարբերություններ ունեն մեկը մյուսի նկատմամբ։ Թեպետև շախմատն ինձ համար մի փոքր անհասկանալի է, բայց ինչպես ասում են` երբեք ուշ չէ սովորելու համար: Կարծում եմ մինչ մյուս հանդիպումը կհասցնեմ ինքնուրույն մի քանի բան ևս սովորել:

Հաջորդիվ հանդիպեցինք ինձ համար արդեն սիրելի դարձած տիկին Մարինեին, երգեցինք, պարեցինք ինչու չէ նաև ուրախացանք ու լիցքաթափվեցինք:

Այնուհետև քալեցինք դեպի մայր դպրոց, և դասընթացը շարունակեցինք տիկին Քրիստինե Սահակյանցի հետ: Այսօրվա թեման սննդային թունավորումն էր, թէ ինչ ճանապարհներով է այն անցնում օրգանիզմ, ինչ նախանշաններ են լինում թունավորման դեպքում և ինչպես ցուցաբերել առաջին բուժօգնություն: Տիկին Քրիստինեն մեզ բացատրեց նաև,թէ ինչու է տան պայմաններում պատրաստված պահացոներից թունավորվելու հավանականությունը մեծ:

Սիրում եմ նաև մեր ընդմիջումները, երբ հագեցաց աշխատանքներից հետո մի ընտանիքի պես նստում ենք սեղանի շուրջ ու քննարկում ենք օրը: Օգնում ու խրախուսում ենք միմյանց:

Լուսանկարը Արմինե Թոփչյանի

Մուտքի ճամբար 26.08.2019

Լուսանկարը Արմինե Թոփչյանի

Մուտքի ճամբարի առաջին օրը հավաքվեցինք կրթահամալիրի քոլեջում։Կատարեցինք շրջայց քոլեջում քոլեջի ղեկավարի հետ։ Շատ հետաքրքիր ու տրամադրող էր ամեն ինչ, հատկապես գինիների, ծաղիկների ու կենդանիների սենյակները։ Այնուհետև ունեցանք մանկավարժական զրույց տիկին Մարիետ Սիմոնյանի հետ։ Խոսեցինք մեր համալսարաններից, ինստիտուտներից, թէ ինչքանով ենք գոհ կամ դժգոհ մեր ստացած կրթությունից, ինչը կփոխեինք, ինչ կավելացնեինք։


Այս հետաքրքիր զրույցին հաջորդեց մեկ այլ զրույց, խոսեցինք կամավորական աշխատանքի մասին օրիօրդ Նառա Նիկողոսյանի հետ։ Յուրաքանչյուրս յուրովի ներկայացրեցինք թէ ինչ ենք հասկանում կամավորական աշխատանք ասելով։
Հաջորդիվ հանդիպեցինք տիկին Մարինե Մկրտչյանին, նա միանգամից մեզ կլանեց իր երաժշտկան աշխարհ։ Միասին պարեցինք, երգեցինք, խոսեցինք Կոմիտասից, հոգևոր երգերից։ Մեզ ներկայացրեց իր կատարած աշխատանքները, մշակումները։
Այս ամենից հետո մեզ ուղեկցեցին մայր դպոց, որտեղ բաժանվեցինք խմբերի, ըստ մասնագիտությունների և ընտրած աշխատանքի։Մեր խմբում տիկին Քրիստինե Սահակյանցի հետ միասին խոսեցինք առողջ սննդից, հասկացանք թէ գնումներ կատարելիս ինչին պետք է ուշադիր լինել, խոսեցինք գազավորված ըմպելիքների վնասակարությունից և առողջ սնվելու հետ կապված մի շարք այլ թեմաներից։

Քառօրյա վերապատրաստում

Օր 1-ին։ 20.08.2019
Վերապատրաստման առաջին օրն անցավ շատ դրական միջավայրում։ Բավականին մեծ ինֆորմացիա ձեռք բերեցի համակարգչով աշխատելու և բլոգ վարելու վերաբերյալ։ Ընկեր Նվարդի օգնությամբ բացեցինք մեր սեփական բլոգն ու ծանոթացանք կարգավորումներին։
Ծանոթացանք նաև կրթահամալիրի ընդհանուր դրույթներին և աշխատելաձևին։
Որպես տնային աշխատանք հանձնարարվեց գրել մեր մասին նյութ։

Օր 2-րդ 21.08.2019
Վերապատրաստման 2-րդ օրն անցկացրեցինք Արևելյան դպրոց պարտեզում։ Աշխատեցինք բլոգի ձևավորման վրա։ Ծանոթացանք բլոգի կարգավորումներին,ավելացրեցինք անհրաժեշտ խրվակներ, բացեցինք բլոգի առանձին բաժիննեը։
Որպես տնային աշխատանք հանձնարարվեց կազմել նախագիծ։

Օր 3-րդ 22.08.2019
3-րդ դասընթացը տեղի ունեցավ մայր դպրոցում։
Այսօր վերջապես սովորեցինք բլոգում նյութ տեղադրել, փոփոխել, ձևավորել, ավելացնել տեսանյութեր, նկարներ, հղումներ։ Տեղադրեցինք մեր կողմից նախապես կազմած նախագծերը, և լրացրեցինք <<իմ մասին>> բաժինը։

Օր 4-րդ 23.08.2019
Վերապատրաստման վերջին օրը անցկացրեցինք մի շատ հետաքրքիր վայրում։ Հանդիպեցինք ծրագրի ղեկավարների հետ, յուրաքանչյուրս պատմեցինք մեր մասնագիտությունների, կրթության, աշխատանքային փորձի, նախասիրությունների մասին։ Ներկայացրեցինք թէ ինչ աշխատանքի համար ենք դիմել։
Այսքանով ավարտեցինք այսօրվա հանդիպումը և քառօրյա վերապատրաստումը։Այն մասնակիցները, ովքեր կընտրվեն ծրագրի ղեկավարների կողմից, առաջիկայում կանցնեն մուտքի ճամբար։
Բոլոր մասնակիցներին մաղթում եմ հաջողություն։