Առցանց Սեմինար-պարապմունք

Հեռավար-առցանց ուսուցման տարբերակը ուղակի փրկություն է ներկա իրավիճակի համար, ուստի երեխաներին առցանց դասավանդելու համար անհրաժետ է տիրապետել ծրագրերի և մեդիահմուտ լինել։ Այսօրվա մեր սեմինարը այդ թեմայի շուրջ էր։ Սեմինարն անցկացրեց Նվարդ Սարգսյանը՝ Microsoft Teams ծրագրի միջոցով։ ԵՎ բացատրեց հենց նույն ծրագրից օգտվելու նրբությունները։
Շատ կարևորեցի այս սեմինարը, քանի որ կարծում եմ, դեռ երկար ենք աշխատելու առցանց հարթակում և այս գիտելիքները մեզ հաստատ պետք կգան։

Հատվածներ սեմինար-պարապմունքից
Մաս 1
Մաս 2

Սեմինար պարապմունք: Ծիսական պարեր,երգեր

Այսօրվա սեմինարն անցկացրեցինք Քոլեջի նորաբաց վերնատանը: Սովորեցինք ծիսական պարեր, պատասխանատուն Հայարփի Անանյանն էր:

Փորձեցինք նաև երկձայն երգեցողություն՝ սովորեցինք Կոմիտասի <<Երկինքն ամպել է>> ստեղծագործությունը և <<Հեյ Նարե Նարե>> երգը:

Հեյ Նարե-Նարե

Նարեն ելել է, սար սնձի կերթա,
Մազերն արձակել, շաղ տալեն կերթա:
Յարոջ աչքի դեմ կաքավի նման,
Սեր անելեն յար, էլել է կերթա:

Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարս ախ մինուճար է:
Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարս ախ մինուճար է:

Սարերի եղնիկ, դու չքնաղ Նարե,
Հազարներին յար, սիրտ կհմայե,
Կարոտած աչքի դու սիրո երազ,
Հմայված տեսքի, ախ սիրո մուրազ:

Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարս ախ մինուճար է:
Հեյ Նարե-Նարե, ջիգյարս վառե,
Իմ սիրած յարս ախ մինուճար է:

ԵՐԿԻՆՔՆ ԱՄՊԵԼ Է

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ թոն է.
Գամ դըռնեն անցնեմ՝
Հոգյակըս հոն է: 

Երկինքըն ամպել է,
Գետինը թաց է.
Յարըս քնել է,
Երեսը բաց է:

Երկինքըն ամպել է,
Ի՜նչ անուշ երակ.
Սըրտիս մեջ լըցավ,
Մի բուռ կըրակ: 

Երկինքըն ամպել է,
Գետին շաղերով.
Ես քեզ սիրել եմ,
Անուշ խաղերով:


Երկինքըն ամպել է,
Գետինը մութ է.
Ես քեզ ուզել եմ,
Թող ասեն՝ սուտ է: 


Շորո՜ր դու, շեկլի՛կ յար.
Տեսնեմ՝ դու ումն ես.
Իրավ եմ ասում՝
Դու իմ սըրտումն ես:

Մարզական սեմինար-պարապմունք

Այսօրվա սեմինար-պարապմունքը մարզական էր։
Սովորեցինք, թէ ինչպես մեզ շրջապատող առարկաներից խաղեր ստանալ ու անցկացնել մարզական պարապմունք երեխաների հետ։ Իսկ վերջում մի լավ մարզվեինք։
Լուսանկարների համար շնորհակալություն՝ Արմինե Թոփչյանին և Նունե Խաչիկօղլյանին։

Սեմինար-պարապմունք։ Երեխաների ու նրանց կրթական կարիքների բազմազանությունը

Սեմինար-պարապմունքի խնդիրն էր ՝

• ճանաչել հաճախ հանդիպող առանձնահատկությունների
բնութագրերը,
• յուրացնել նրանց հետ աշխատանքի յուրահատկությունները

Թեմաներն էին ՝

  • Հիպերակտիվություն
  • Լսողության, տեսողության խանգարում
  • Մտավոր զարգացման խանգարում
  • Գրավոր խոսքի խանգարումներ
  • Տեղաշարժման դժվարություններ ունեցող անձիք
  • Օժտվածություն
  • Աուտիզմ

Տեղաշարժման դժվարություններ. խորհուրդներ ուսուցչին

  • Ստեղծել պայմաններ, որոնք հնարավորություն կստեղծեն տեղաշարժման դժվարություն ունեցող երեխաներին, մյուսների հետ մասնակցել դասերին:
  • Անհրաժեշտության դեպքում օգնել երեխային փոխելու իր դիրքը:
  • Ուշադիր լսել աշակերտին, չհասկանալու դեպքում խնդրել կրկնել
  • հարցը, լինել համբերատար:

Լսողության խնդիրներ. խորհուրդներ ուսուցչին

  • Երեխաների մի մասը հեշտությամբ է կարդում շուրթերից, ուստի խոսել պարզ, հստակ արտաբերելով հնչյունները:
  • Փորձել որոշ հասկացություններ նշանակող ժեստեր սուրդոմանկավարժի օգնությամբ սովորել և կիրառել:
  • Երեխաներին նստացնել շրջանաձև, որպեսզի նրանք կարողանան տեսնել բոլորի դեմքերը: Դա կօգնի նրանց «կարդալ» բոլորի շուրթերից և հասկանալ:

Տեսողության խնդիրներ. խորհուրդներ ուսուցչին

  • . Խոսել հստակ, իրերն ու գործողությունները նկարագրելով նախապես ցույց տալ ուսումնական կամ աշխատանքային տարածքը:
  • Դասասենյակում եղած իրերը չտեղաշարժել, իսկ տեղաշարժելու դեպքում` նախազգուշացնել:

Հիպերակտիվություն. խորհուրդներ ուսուցչին

  • Շարժողական գերակտիվություն ցուցաբերող աշակերտներին թույլ տալ դասերի ժամանակ քայլել, դրսևորել շարժողական ակտիվություն:
  • Լինել հետևողական:
  • Նախապես ներկայացնել գործողություններն ու նրանց հաջորդականությունը:

Սեմինար պարապմունքներ։ Սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ամփոփում

Դեկտեմբեր

11․12․2019 — Համընդհանուր ներառականություն
04․12․2019 — Գինու պիտակների պատրաստու

Նոյեմբեր

27․11․2019 — Սեմինար պարապմունք։Ոսկերչություն
20․11․2019 — Վարպետության դաս։ Առաջին բուժօգնություն
13․11․2019 — Արշավային հմտություններ և գույքի ընտրություն
06․11․2019 — Բանգլադեշն առանց ճաղավանդակների

Հոկտեմբեր

30․10-23․10 — Կրկես և պլաստիկ թատրոն
16․10․2019 — Սեմինար պարապմունք։ Հեծանվավարություն
09․10․2019 — Սեմինար պարապմունք, խաղողագործություն
02․10․2019 — Սեմինար պարապմունք։ Կրծքազարդերի պատրաստում

Սեպտեմբեր

25․09․2019 — Սեմինար պարապմունք։ Մարմնամարզություն
18․09․2019 — Սեմինար պարապմունք Մարինե Մկրտչյանի հետ
11․09․2019 — Սեմինար պարապմունք։Առաջին բուժօգնություն
04․09․2019 — Ներառականության օր կրթահամալիրում

Համընդհանուր ներառականություն

Այսօրվա սեմինար պարապմունքի թեման համընդհանուր ներառականույունն էր, սեմինարը վարեց Լուսինե Ալեքսանյանը։

Սեմինարը ընթացավ հետևյալ թեմաների քննարկմամբ ՝

  • Ի՞նչ է ներառական կրթությունը
  • Ներառական կրթության օրենսդրական հիմքերն ու համընդհանուր սկզբունքները
  • Երեխաների ու նրանց կրթական կարիքների բազմազանությունը
  • Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ, աջակցության տրամադրումը

Շատ ինֆորմատիվ և ուսուցողական սեմինար էր, ըստ իս ցանկալի է, որ նման սեմինարներ հաճախակի լինեն։

Գինու պիտակների պատրաստում

Այսօրվա սեմինարն անցկացրեցինք Հյուսիսային դպրոցի բաց արվեստանոցում։ Սեմինարը ստեղծագործական բնույթ ուներ՝ պատրաստեցինք գինու պիտակներ։
Կազմակերպիչներից յուրաքանչյուրը ջանք չխնայեց, որպեսզի պիտակները լինեն յուրահատուկ և գեղեցիկ։

Վարպետության դաս։ Առաջին բուժօգնություն

Այսօրվա սեմինարը անցկացրեցինք Մայր դպրոցի մարմնամարզական փոքր դահլիճում, վարեց՝ Քրիստինե Սահակյանցը։
Սեմինարի նպատակն էր ձևավորել առաջին բուժօգնության կազմակերպման կարողություններ։


Թեմաները ՝

  • ջերմային ցնցումներ
  • բարձր ջերմաստիճանից առաջացած ջերմային խանգարումներ
  • շնչառության սուր խանգարումներ
  • գիտակցություն, գիտակցության խանգարման ձևեր

Ծրագիրը հիմնված էր խմբում,  կենցաղում, հասարակական վայրերում և այլուր ծագող առողջագիտական և հիգիենայի կանոնների պահպանման կարիքների դիտարկման ,կիրառման ,փորձի փոխանակման սկզբունքների հիման վրա:

Սեմինար պարապմունք։ Արշավային հմտություններ և գույքի ընտրություն

Ասօրվա սեմինարն անցկացրեցինք Արևելյան դպրոցի սարալանջում։
Թեման՝ արշավային հմտություններն ու գույքի ընտրությունն էր։
Վարում էր Սուրեն Դանիելյանը, նա մեզ պատմեց լեռնագնացության, բարձունքներ հաղթահարելու, արշավային հմտությունների, գույքի ընտրության և վրանների ամրացման մասին։