Թատերականացված ընթերցում «Շունն ու կատուն»

Մայիսյան 17րդ հավաքի շրջանակներում այսօր այցելեցի Հարավային դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խումբ: Փոքրիկներին ներկայացրեցի «Շունն ու կատուն» հեքիաթը թատերականացված ընթերցանության տարբերակով: Մանրամասները կարող եք դիտել ստորև ներկայացված տեսանյութում:

Տեսանյութը և լուսանկարը՝ Լիլիթ Հովհաննիսյանի

Հարթակում ծնողն է՝ ծանոթացում մնջախաղի արվեստին

Այսօր Հարավային դպրոցի 1,2 դասարանում ունեցանք վարպետության դաս: Հարթակում Մնջախաղի պետական թատրոնի դերասանուհի՝ Մերի Կիրակոսյանը: Մերին սովորողներին ծանոթացրեց մնջախաղի արվեստի հետ, միասին կատարեցին մի քանի վարժանքներ:

Հանդիպում-քննարկում՝ թատրոն, թե՞ կինո

Այսօր ներկա եղա Միջին դպրոցի 8րդ դասարանի սովորող՝ Սեդա Ստեփանյանի նախաձեռնած հանդիպում-քննարկմանը: Հանդիպման թեման էր թատրոնի և կինոյի առանձնահատկությունները, նմանություններն ու տարբերությունը: Հանդիպումը վարում էին Կրթահամալիրի սովորող Սեդա Ստեփանյանը, և նրա ընկերները՝ Գրիգ Խանգելդյանը, Արեն Հովհաննիսյանը և Գևորգ Մարգարյանը, ովքեր սովորում են Trio Studio-ի դերասանական բաժնում: 

«Շարժում և իրավունք» վարպետության դաս

Նախագծի հղումը

Վարպետաց պարապմունքներ «Միհր» թատրոնի գեղարվեստական ղեկավար՝ Ցոլակ Մլքե Գալստյանից:

Վարպետության դասը երեխայի իրավունքների մասին է: Երեխայի իրավունքների կոնվենցիան պարտադիր բնույթ ունեցող առաջին և հիմնական միջազգային-իրավական փաստաթուղթն է, որը նվիրված է երեխայի իրավունքների լայն շրջանակին։ Փաստաթուղթը կազմված է 54 հոդվածից, որոնք մանրամասնում են մինչև 18 տարեկան անձանց սեփական հնարավորությունների ամբողջական զարգացման անհատական իրավունքները՝ զերծ քաղցից և կարիքից, դաժանությունից, շահագործումից և չարաշահման այլ ձևերից։

Նպատակը՝ աշխատանք սովորողների հետ՝ կիրառելով նոր մեթոդներ և գործիքներ և զարգացնելով իրենց իրավունքներն ու հետաքրքրություննները ներկայացնելու ու լսելի դառնալու ունակությունը: Վարպետության դասի ընթացքում շեշտը դրվում է ռիթմի, երաժշտականության և պատկերների վրա, որոնք հանգեցնում են անհատական արտահայտչականությանը և շարժման ստեղծմանը: