Ուսումնական 4-րդ շրջան, մայիսի 25-ից հունիսի 5-ը․ երկարացված օր․ Ամփոփում

Նախագծային աշխատանք

Նախագծային շաբաթը սկսեցինք «Սասունցի Դավիթ» էպոսից հատվածների ընթերցումով, էպոսի հիման վրա նկարահանված մուլֆիլմի դիտումով։ Սովորողների հետ միասին քննարկեցինք, վերլուծեցինք կերպարներին, յուրաքանչյուրն ընտրեց իր համար ամենատպավորիչ հատվածն ու նկարեց։

Հաջորդ տեսադասն անցավ ավելի ուրախ ու զվարճալի, քանի որ սովորողների հետ միասին խաղացինք «Այգեպան» խաղը։ Մեզ միացել էր նաև մեր դասվար Գոհար Սմբատյանը , միասին խաղացինք, ուրախացանք, և միառժամանակ ստուգեցինք նաև սովորողների հշողությունը։

Եվ վերջում, մեր առցանց դասերն ամփոփեցինք բնագիտական փորձով։ Փուչիկի օգնությամբ որսացինք մեր կողմից պատրաստված թղթե ձկնիկներին և երկրաչափական պատկերներին։ Նաև առանձնացրեցինք աղը՝ սև պղպեղից․

Երկարացված օր հեռավար-առցանց ուսուցում մայիսի 18-22-ը. Նախագիծ

Նյութը ենթակա է խմբագրման ․ ․ ․

Հանդիպում ենք չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝

1-ին խումբ — 13։00-13։30
2-րդ խումբ — 13։40-14։10

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 1․1-ին դասարանի երկարացված օրվա ճամբարականներ։

Ժամանակահատվածը —Մայիսի 18-22-ը

Նպատակը՝

  • տեսողական հիշողության զարգացում
  • արագ կողմնորոշվելու կարողությունների զարգացում
  • ստեղծագործական հմտությունների զարգացում
  • ինքնուրույն աշխատելու, ստեղծագործելու կարողության զարգացում
  • նկարելու կարողությունների զարգացում
  • գույները ճիշտ ընտրելու և համադրելու կարողության զարգացում։

Այլընտրանքային նկարչություն

Անհրաժեշտ նյութերը՝

  • ապակե տարաներ, բաժակներ, շշեր կամ թաղար
  • գունավոր ներկեր
  • վրձին

Պատրաստում ենք լապտեր

Անհրաժեշտ նյութերը՝

  • հաստ ստվարաթուղթ
  • թափանցիկ պոլիէթիլային տոպրակ
  • ձգվող ժապավեն կամ թել
  • սոսինձ
  • գունավոր թղթեր